ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ով` ում Թաքսիմում

Ով` ում Թաքսիմում
16.06.2013 | 00:34

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հանդիպել էր Թաքսիմ հրապարակի ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք էր բերվել Գեզի զբոսայգու հարցը հանրաքվեի դնելու համաձայնություն, բայց վարչապետը պահանջել էր դադարեցնել ցույցերը: Հակառակ պարագայում նա սպառնացել էր. «Եթե Թաքսիմ հրապարակը չտարհանվի, ապա այս երկրի անվտանգության ուժերը կիմանան, թե ինչպես տարհանել հրապարակը»: Ցուցարարները, սակայն, չեն պատրաստվում հեռանալ Թաքսիմից մինչև Գեզի զբոսայգում շինարարության հարցը վերջնական լուծում չստանա: Արցունքաբեր գազն ու ջրային լոգանքները նրանց վրա արդեն չեն ազդում:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ